Հարձակում՝ «Բոկա Խունիորս»-ի ավտոբուսի վրա. կան տուժածներ (տեսանյութ)
![]() Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ «Ռիվեր Փլեյթ» - «Բոկա Խունիորս» պատասխան հանդիպումը չի կայացել։ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայանալիք խաղին ընդառաջ «Ռիվեր Փլեյթ»-ի երկրպագուները հարձակվել են «Բոկա Խունիորս»-ի ավտոբուսի վրա: Նրանք քարեր և շշեր են նետել ֆուտբոլիստների վրա, ինչպես նաև արցունքաբեր գազ կիրառել։ Տուժածների թվում են Կառլոս Տևեսը, Պաբլո Պերեսը, Մաուրո Սարատեն, Լեոնարդո Խարուն և Գոնսալո Լոմբարդոն։ Մյուս ֆուտբոլիստների մոտ հազ, սրտխառնոց և փսխումներ են։ «Բոկա Խունիորս»-ը Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայից պահանջել է ֆուտբոլիստների բուժզննում անցկացնել՝ համոզվելու համար, որ նրանք պատրաստ են հանդիպմանը մասնակցելու։ Արդյունքում հանդիպումը հետաձգվել է մեկ օրով։
![]() ![]() ![]() |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42



