«Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել». Հրանտ Բագրատյան
![]() ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Ինչպես և կանխատեսել էի, մեկ ամիս առաջ, տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%։ Թավշյա հեղափոխությունը Կ.Կարապետյանից ստացել էր 9.7% աճ։ Մինչև տարվա վերջ աճի տեմպը կշարունակի նվազել։ Հնարավոր է բացարձակ անկում՝ 2019-ի առաջին կեսին։ Եթե անկում սկսվի, դժվար կլինի վերականգնել։ Ոչինչ ավելի վատ չէ, քան անկում ապրող տնտեսությունը և/կամ նահանջող բանակը։ Սա պարզապես զգուշացում է։ Որոշ ոչ բանիմաց տնտեսագետներ ու պատմաբաններ մամուլում, դասագրքերում «մտքեր են շաղ տալիս» առ այն, որ 90-ականներին Հայաստանն ամենաշատ անկում ունեցող հանրապետությունն է եղել։ Չնայած իմ վարչապետության օրոք, ընդհանուր առմամբ, տնտեսական աճ է եղել, անկումը եղել է 1992-ին, այնուամնայնիվ պետք է նշեմ, որ կա ՀԲ տվյալների բազան։ Դրանից բխում է, որ 90-ականներին ամենաշատ տնտեսական անկումը եղել է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (72%), ապա Տաջիկստանում (71%), ապա Մոլդովայում (70%), Ուկրաինայում (69%), Ադրբեջանում (59%) և Ղրղզստանում (55%)։ Հայաստանում անկումը կազմել է 53% (հիմնականում 1992-ին)։ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է տնտեսական աճ ունեցելել 1994-ին՝ պատերազմի ժամանակ՝ 5,4%։ Այդ նույն 1994-ին Վրաստանն ունեցել անկում -10%, իսկ Ադրբեջանը՝ -19,7%։ Հատկապես պատմաբաններին խորհուրդ կտայի նման անկապ մտքեր գրառելիս պատճաշ օգտվել վիճակագրական աղբյուրներից։ Մենք դեռ կենդանի ենք։ Պատմությունը կարող եք կեղծել մեզանից հետո»։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
