Մասիսի տարածաշրջանում մեքենաներ են բախվել. 2 մարդ տեղում մահացել է
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 04:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի «Կոնտինենտալ» հյուրանոցային և ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ներսում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպս տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ, ծնված 1982թ.) բախվել է ճամփեզրին կայանած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Գ. Մ), ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք: Ուղևորներ Լ. Խ-ն (ծնված 1988թ.) և Ժ. Բ-ն (ծնված 1950թ.) տեղում մահացել են: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լ. Խ-ի դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով, իսկ Ժ. Բ-ինը դուրս են բերել փրկարարները: Փրկարարներն Ա. Բ-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները փակել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18