«Զանգահարեք հիմա, ընտրեք Գագիկ Ծառուկյանին և դուք կստանաք եռապատիկը. «Կենտրոն տելեմարկետ»». համացանցը ծաղրում է Ծառուկյանի քարոզարշավը
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք տեսե՞լ եք Գագիկ Ծառուկյանին աշխատանքի մեջ... չե՞ք տեսել... ուրեմն տեսեք... Գագիկ Ծառուկյան... նորագույն տեխնոլոգիաներով հագեցած նոր կրիպտոարժույթի մայնինգ ֆերմայի գաղափարական հայր և հիմնադիր։ Սա ուղղակի հրաշք է... դուք երբեք այսպիսի բան չեք տեսնի խանութներում։ «Կոտայք» գարեջրի գործարան, «Մուլտի Լիոն» գազալցակայանների ցանց, մեղվաբուծություն, կարտոֆիլի արտադրություն, «Երևանի Արարատ կոնյակի գինու օղիների կոմբինատ»... այս ամենը աշխատում է Գագիկ Ծառուկյանի հետ, Գագիկ Ծառուկյանի համար... Սպասեք, բայց սա ամենը չէ. «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիր, «Ար-Բե» Հայ-բելոռուսական առևտրային համալիր, «Մուլտի Գրուպ Սթոուն» քարի վերամշակման արտադրամաս, «Մուլտի Վելնես կենտրոն» սպորտային համալիր, և սա ընդամենը երկու տասնամյակում արտաքին պետական պարտքի և չքավության քառապատկաման պայմաններում։ Գագիկ Ծառուկյան... դուք նրան կարող եք տեսնել ոչ միայն Կոտայքի մարզում, այլ նաև Բելոռուսում՝ կոնյակի գործարանի տեսքով, Դուբայում, որտեղ բոլորդ եղել եք, և իհարկե մեր հեռուստաեթերից։ Գագիկ Ծառուկյան՝ մեր խոսքը փոստ է։ Բայց, սպասեք, սա դեռ ամենը չէ... «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիր, ավիասնունդ, Առինջ մոլ, Արարատցեմենտ, Կլեոպատրա, Գլոբալ մոթրս։ Պատկերացնու՞մ եք, ինչպիսի տիտանական աշխատանք է կատարում ձեր հետ, ձեզ համար Գագիկ Ծառուկյանը։ Զանգահարեք հենց հիմա, ընտրեք Գագիկ Ծառուկյանին և դուք կստանաք նրանից եռապատիկը։ Զանգահարեք հենց հիմա, և մենք կգտնենք ձեզ համոզելու ձևը։ Մի հիշեք մեր հեռախոսահամարը, պարզապես գրեք մեզ և մենք կգտնենք ձեր համար բարեգործություն կատարելու լավագույն տարբերակը։ Պարզապես, ընտրեք Գագիկ Ծառուկյանին և վերջ։ Կարծում եք վե՞րջ, ոչ, իհարկե, ոչ... հիմա Պետրոսը կբացի մեզ Գագիկ Ծառուկյանի հաջողության բանաձևը։ Կենտրոն տելեմարկետ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24