Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Նույնիսկ ՀԱԿ-ը ՀՀՇ չէր». Հակոբ Բադալյան

611
Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 23:05
«Նույնիսկ ՀԱԿ-ը ՀՀՇ չէր». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ-ն դառնում է ՀՀՇ: Մարդիկ դեմքի խելոք արտահայտությամբ ասում, կամ գրում են: Որ խելոք են, կասկածի տակ չեմ դնում և չեմ կարող դնել: Բայց որ արտահայտությունը տրաֆարետ ա, համոզված եմ: Ինչո՞ւ: Որովհետև էդ կարգի համեմատություններն առավելապես տրաֆարետային, մակերևութային բնույթ ունեն: Նույնիսկ ՀԱԿ-ը ՀՀՇ չէր: Եվ էստեղ ավելի լավի կամ վատի հարց էլ չէ, կարող ա ՔՊ-ն ավելի լավը լինի, կարող ա ավելի վատը լինի: Պարզապես չի կարող այլևս լինել ՀՀՇ, ինչպես որ այլևս չի կարող ՀՀԿ լինել, օրինակ: Կյանքը փոխվում ա, աշխարհը փոխվում ա, մարդը փոխվում ա: 1,5 տարեկան երեխեն սմարթֆոնին տիրապետում ա գրեթե 50-60 տարեկանի ճարպկությամբ: Ու մեկ էլ էդ ֆոնին լսում ես՝ ֆլանը դառնալու ա ՀՀՇ, ֆստանը դառնալու ա ՀՀԿ: Ու հիշում ես Վարդան Մամիկոնյանին»: