Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ցուկերբերգը Facebook-ի աշխատակիցներին արգելել է օգտվել Apple-ի արտադրանքից

5194
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 14:20
Ցուկերբերգը Facebook-ի աշխատակիցներին արգելել է օգտվել Apple-ի արտադրանքից

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արգելել է իր աշխատակիցներին օգտվել Apple-ի արտադրանքից, այդ թվում iPhone սմարթֆոններից՝ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ վիճաբանությունից հետո:

Ցուկերբերգը նման որոշում է կայացրել, երբ Թիմ Քուքը հրապարակայնորեն սոցցանցին մեղադրել է հանուն շահույթի իր օգտատերերին հետևելու համար:

MSNBC պարբերականին Թիմ Քուքն ասել է, որ անթույլատրելի է համարում մարդկանց անձնական կյանք ներխուժը: Նա նաև քննադատել է սոցցանցին մարդկանց «հետապնդող» գովազդային հայտարարությունների համար:

«Գաղտնիությունը յուրաքանչյուր մարդու իրավունքն է»,- ասել է Քուքը:

Նման ելույթը Ցուկերբերգին անտարբեր չի թողել, և ի պատասխան դրա՝ Facebook-ի ղեկավարն իր աշխատակիցներին արգելել է օգտվել Apple-ի արտադրանքից: Չնայած դրան, ինչպես նշում է Business insider-ը, ընկերության ոչ բոլոր թոփ մենեջերներն են ընդունել արգելքը: