«Դիտարկում ենք նախարարությունների թիվը 9-11 դարձնելու հնարավորությունը». Արարատ Միրզոյան
![]() «ՀՀ կառավարությունը դիտարկում է նախարարությունների թիվը 17-ից 9-11 դարձնելու հնարավորությունը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ մենք ունենք պետական կառավարման ուռճացված համակարգ: «Պետք է ամբողջը վերանայել, բոլոր նախարարությունների գործունեությունը վերաիմաստավորել։ Սա հնարավորություն կտա բարձրացնել քաղծառայողների աշխատավարձերը, որովհետև ստացվում է, որ նախարարությունում նույն աշխատանքը կատարողն ստանում է ավելի քիչ գումար, քան որևէ հիմնադրամում նույն գործով զբաղվողը: Նախարարությունների օպտիմիզացման վերաբերյալ մի քանի տարբերակ ունենք մեր աշխատանքային սեղանին, որոնք 90%-ով համընկնում են։ Մենք խոսում ենք 9-11 նախարարություն ունենալու մասին, այսինքն՝ 17-ից այդ թիվը կնվազի»,- ասել է Արարատ Միրզոյանը: Նա շեշտել է, որ խոսքն արդյունավետության բարձրացման մասին է, ոչ թե կրճատման մասին, ուստի՝ «մեխանիկական կրճատման մասին խոսք չի կարող լինել»։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
