Զավեն Անդրիասյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող
1411
Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 12:25
![]() ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Winter Chess Classic շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվում էին երկու շրջանային մրցաշարեր՝ A և B խմբերով: B Խմբի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր և Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Վիկտոր Միխալևսկու հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին որոշելու համար նշանակվեց թայ-բրեյք, որում մեր գրոսմայստերն ուժեղ գտնվեց իր մրցակցից: B խմբում հաջող հանդես եկավ նաև պատանի գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ով 5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Մրցաշարի A խմբի հաղթող դարձավ Կուբայի ներկայացուցիչ Պերես Յունիևսկին, ով վաստակեց 7 միավոր: Այս ենթախմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը վաստակեց 5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
