Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Ավազակային հարձակում Երևանում

404
Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 10:35
Ավազակային հարձակում Երևանում

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն է մտել Ավան 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 36-ամյա Էդուարդ Մելքոնյանը, և դանակի սպառնալիքի տակ աշխատակցու՝ Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Ա. Պ-ից պահանջել գումար։ Վերջինն էլ նրան է հանձնել դեղատանը եղած խոշոր չափի գումարը։