Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մեկ առ մեկ բոլոր տեղամասերը բացել եմ տալու». Նաիրա Զոհրաբյան

458
Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 17:05
«Մեկ առ մեկ բոլոր տեղամասերը բացել եմ տալու». Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադառնալով առաջիկա ընտրություններին թարմացրեց այն գործիչների հիշողությունը, ովքեր պատրաստվում են հին մեթոդներով մասնակցել ընտրություններին. «Ընտրական պրոցեսի վրա տեղային ազդեցությունն օգտագործել ցանկացողների աչքի առաջ թող գա Քրեական օրենսգիրքը... Ես առաջադրվելու եմ Վայոց ձորի և Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում և զգուշացնում եմ բարեկամաբար՝ բոլոր նրանք, ովքեր կփորձեն քվեների հաշվման ժամանակ խախտումներ անել, հատ-հատ, մեկ առ մեկ բոլոր տեղամասերը բացել եմ տալու»: