Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Պիտի ասեի՝ գնա, ձեր մարզի դեպուտատի դռան դեմը վիզդ ծուռ կանգնի՞». Ն. Փաշինյան

235
Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 12:45
«Պիտի ասեի՝ գնա, ձեր մարզի դեպուտատի դռան դեմը վիզդ ծուռ կանգնի՞». Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ոչխար պահելու մասին իր հորդորը քննադատողներին, ասաց. «Մարզերից մեկում քաղաքացիների հետ շփման ժամանակ ասացի՝ ճանապարհներից մեկը ոչխար պահելն է: Սկսեցին մեղադրել, թե ոնց՝ վարչապետը գյուղացուն խորհուրդ է տալիս ոչխար պահել: Բա ի՞նչ պետք է աներ վարչապետը... Դե գնա, այ ախպեր ջան, ձեր մարզի դեպուտատի դռան դեմը վիզդ ծուռ կանգնի, դուրս կգա, մի օր 1000 դրամ կտա, մի օր՝ 3000. այ սա էն ա, ինչին փորձ են արել երկար ժամանակ սովորեցնել մարդկանց: ՀՀ այն քաղաքացին, որ երկրում հեղափոխություն է արել, ծուռվիզ կանգնել չի կարող»: