Ֆրանսիայում միջոցառման ժամանակ Մերկելին շփոթել են Մակրոնի կնոջ հետ
1530
Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 15:25
![]() Ծեր ֆրանսուհին, ով Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ շփվել է համաշխարհային առաջնորդների հետ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շփոթել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկին Բրիջիթ Մակրոնի հետ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով BFMTV-ին: Հեռուստաալիքի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է կինն ակտիվ շփվում Մերկելի հետ՝ նրան տիկին Մակրոն անվանելով: Չնայած Մերկելն ասել է, որ ինքը Գերմանիայի կանցլերն է, նրա զրուցակիցը, հավանաբար, համոզված է եղել, որ շփվում է Ֆրանսիայի առաջին տիկնոջ հետ: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ֆրանսուհին 100 տարեկան է: Ընդ որում, ինչպես նշում է հեռուստաալիքը, ֆրանսուհու շփոթած կանայք գրեթե հասակակիցներ են. 65-ամյա Բրիիջիթ Մակրոնը մեծ է Մերկելից ընդամենը մեկ տարով: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
