Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

«Հույս ունեմ, երբ Վիգեն Սարգսյանը միայնակ մնա քվեախցիկում, կվերհիշի...». Վահան Կոստանյան

1863
Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 10:20
«Հույս ունեմ, երբ Վիգեն Սարգսյանը միայնակ մնա քվեախցիկում, կվերհիշի...». Վահան Կոստանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հույս ունեմ, երբ Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին միայնակ մնա քվեախցիկում ու վերհիշի իր փոխնախագահած կուսակցության կործանարար ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ժողովրդավարության, տնտեսության և այլ ոլորտներում, կհաղթահարի մեղքի զգացումից առաջացած մտքերը և կքվեարկի սեփական կուսակցության օգտին, որովհետև տեղից էլ քվեարկողները դժվար թե շատ լինեն»։