Կա զոհ ու ծանր վիրավոր. մանրամասներ Ախալցխայի մոտ տեղի ունեցած խոշոր վթարից
![]() Ախալցխայի Ածղուրի գյուղի մոտ ավտովթարից տուժած ՀՀ 6 քաղաքացիներից 3-ը տեղափոխվել են Թբիլիսի: Վրաստանում Հայաստանի դեսպանությունը «Արմենպրես»-ին մանրամասներ է փոխանցել նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Ախալցխայի մոտ տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ առողջական վիճակի մասին։ Դեսպանությունում ճշտել են, որ Ախալցխայի Ածղուրի գյուղի մոտ է տեղի ունեցել վթարը. «Մերսեդես Վիանո» և «Շկոդա» ավտոմեքենաները միմյանց են բախվել։ «Միկրոավտոբուսը տեղափոխում էր Ջավախքի Կարտիկամ գյուղի բնակիչներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։ Նրանցից 3-ին Ախալցխայից արդեն տեղափոխել են Թբիլիսի։ 2-ը երեխա են՝ 6 և 8 տարեկան, առաջինի վիճակը ծանր է, իսկ երկրորդինը՝ կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։ Միկրոավտոբուսի վարորդին ևս տեղափոխել են Թբիլիսի, կրծքավանդակի մոտ ունեցած ցավերի պատճառով։ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 50 տարեկան Մ.Թ.- ն մահացել է, նա Վրաստանի ՆԳՆ աշխատակից էր։ |
Մահվան ելքով վրաերթ Երևանում (լուսանկար)
113Երեկ, 21:00Իրար է բախվել 6 մեքենա. կան վիրավորներ (լուսանկար)
107Երեկ, 19:20Ալբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրը (տեսանյութ)
35416.02.2019, 23:35Համացանցում հայտնվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում տեղի ունեցած փլուզման տեսանյութը (տեսանյութ)
37516.02.2019, 21:25Ավազակային հարձակում Երևանում՝ պարանը գցել են վաճառողի պարանոցին և հափշտակել խոշոր չափի գումար
38416.02.2019, 16:05Հրաձգություն ԱՄՆ-ում. առնվազն 5 զոհ կա (տեսանյութ)
59616.02.2019, 11:10