Ինչպես են մասնագետները փրկում թակարդն ընկած արջին (տեսանյութ)
![]() Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) աշխատակիցները Արագածոտնի մարզում՝ Կարբիի ձորում, փրկել են մարդու լարած թակարդի մեջ ընկած գորշ արջին: Թակարդը հյուսված էր մետաղյա ճոպաններից: Կենդանին հաղթահարել էր ճոպանների առաջին շարքը, բայց երկրորդից խուսափել չէր կարողացել: Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ, բարեբախտաբար, ճոպանի օղակը սեղմվել էր ոչ թե կենդանու վզի հատվածում, որի պարագայում արջը կխեղդվեր, այլ կողերի շրջանում: Մասնագետները հեռվից ժամանակավոր քնեցրել են արջին, որից հետո միայն մոտեցել են նրան, կտրել մետաղական ճոպանները, ամբողջությամբ ազատել արջին կապանքներից ու հեռացել: Նրանք անվտանգ հեռավորության վրա սպասել են այնքան, մինչև արջը արթնացել է քնից ու հեռացել: Միայն դրանից հետո մասնագետները Կարբիից վերադարձել են Երևան: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
