Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

Հայտնի են Ա լիգայի առաջին շրջանի լավագույնները

160
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 20:55
Հայտնի են Ա լիգայի առաջին շրջանի լավագույնները

Ավարտվեց Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի առաջին շրջանը, որտեղ 10 միավորով Երևանի «Արագած»-ը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղում «Ուրարտու»-ն է, իակ լավագույն եռյակը եզրափակում է «Արթիկ»-ը:

Առաջին շրջանի լավագույն խաղացողներ են ճանաչվել ՝
• Լավագույն խաղարկող՝ Դեշան Մետոքս («Ուրարտու»)
• Լավագույն պաշտպան՝ Ալբերտ Թադևոսյան («Արցախ»)
• Լավագույն թեթև հարձակվող՝ Դեշան Փարսոնս («Արագած»)
• Լավագույն ծանր հարձակվող՝ Թիքուան Գոարդ («Արագած»)
• Լավագույն կենտրոնական – Ջո Ռեյդ («Արթիկ»)
• Ա լիգայի առաջին շրջանի լավագույն մարզիչ՝ Վահագն Հարությունյան (ՖԻՄԱ)

Ա լիգայի երկրորդ շրջանը կմեկնարկի նոյեմբերի 9-ին, որտեղ տեղի կունենան հետևյալ հանդիպումները՝

09.11.2018, ժամը՝ 13:00. «Էրեբունի»–«Ուրարտու»

10.11.2018, ժամը՝ 15:00. «Արթիկ» –«Արագած»

11.11.2018, ժամը՝ 15:30. «Արցախ» - ՖԻՄԱ