Մոնթե Մելքոնյանի կնոջ տեսաուղերձը՝ Ամուլսարի մասին (տեսանյութ)
![]() Հայտնի մարդիկ շարունակում են միանալ #SaveAmulsar արշավին։ Այս անգամ ի պաշտպանություն Ամուլսարի տեսաուղերձ է հղել Սեդա Գպրանյան-Մելքոնյանը (Մոնթե Մելքոնյանի կինը)։ Իր խոսքում նա մասնավորապես նշել է, որ վերջին տասնամյակներում կառավարական մարմինները ժողովրդին պատկանող տարածքները հանձնել են սեփական շահերի համար։ Ամուլսարի պարագայում ևս ակնհայտորեն այն հանձնված է սեփական շահեր հետապնդող կազմակերպություններին՝ առանց բնակչության ապագան նկատի ունենալու։ Այս ծրագիրը կարող է իսկապես անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի ջրերի վրա, և համաշխարհային ջրազրկվող երկրների այս տագնապներին ընդառաջ իսկապես անընդունելի է, որ մեր ոչ հարուստ ջրային պաշարները վտանգվեն այսպես։ Քանի որ շատ ուշ չէ, հանքի շահագործումը տակավին դեռ սկսված չէ, իսկապես հույս ունեմ, որ ներկա կառավարությունը կկարողանա ետ կանգնել այդ ծրագրից և ձևը գտնել հրաժարվելու համար՝ մանավանդ որ տեղի բնակչության և բնության շահերը չի հետապնդում այդ ծրագիրը։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
