Շախմատ. Դանիելյանը շարունակում է պայքարը, Մկրտչյանը պարտվեց
![]() Խանտի Մանսիյսկում մեկնարկեց աշխարհի կանանց առաջնությունը, որն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում պայքարից: Յուրաքանչյուր մրցախաղ բաղկացած է 2 դասական պարտիայից: 1-1 հաշվի դեպքում նշանակվում է թայ-բրեյք՝ արագ շախմատի կանոններով, իսկ հարկ եղած դեպքում նաև կայծակնային շախմատի կանոններով: Երեկ տեղի ունեցան առաջին փուլի առաջին պարտիաները: Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Հոան Թան Թրանի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը կրկին սև խաղաքարերով պարտվեց աշխարհի կանանց նախկին չեմպիոն Աննա Ուշենինային: Պատասխան խաղերում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Հոան Թան Թրանի հետ և այս զույգի հաղթողը կորոշվի այսօր կայանալիք թայ-բրեյքում: Լիլիթ Մկրտչյանը 2-րդ պարտիայում ուներ որոշակի առավելություն Աննա Ուշենինայի նկատմամբ, սակայն չկարողացավ իրացնել առավելությունը, պարտիան ավարտվեց հաշտությամբ, իսկ Լիլիթը դուրս մնաց պայքարից, քանի որ առաջին պարտիայում պարտություն էր կրել: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
