Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Կյանքից հեռացել է մի մարզիկ, ում ձեռքբերումներով հպարտացել է հայ ժողովուրդը». Գաբրիել Ղազարյան

376
Ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ., 14:40
«Կյանքից հեռացել է մի մարզիկ, ում ձեռքբերումներով հպարտացել է հայ ժողովուրդը». Գաբրիել Ղազարյան

Լեգենդար ծանրորդ Յուրիկ Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

«Ցավով տեղեկացա, որ ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրիկ Վարդանյանը:

Կյանքից հեռացել է մի մարզիկ, ով ստիպել է ոտքի կանգնել հազարավոր երկրպագուների, ում ցանկացել են նմանվել և ընդօրինակել բազմաթիվ երիտասարդ մարզիկներ, ում մարզական ձեռքբերումներով հպարտացել է հայ ժողովուրդը:

Յուրի Վարդանյանը 43 համաշխարհային ռեկորդների հեղինակ է, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի և Խորհրդային Միության քառակի չեմպիոն: Նա իր մարզական կյանքում նվաճել է ավելի քան 100 ոսկե մեդալ և այն մարզիկն է, որը դեռ երկար տարիներ օրինակ է ծառայելու շատ ու շատ ծանրորդների համար:

Մեծ և անդառնալի է հայկական սպորտի կորուստը: Ես ցավակցում եմ Յուրիկ Վարդանյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին, մաղթում եմ նրանց հոգու արիություն և համբերություն»: