Ի՞նչ ճակատագրի արժանացան «Դինգո Թիմ»-ի հայտնաբերած սովահար շները
![]() Օրերս կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո Թիմ»-ը Ֆեյսբուքում հայտարարություն էր տարածել, որ բացահայտել է անմարդկային պայմաններում ցեղական շներ բուծող մի կնոջ և վերցրել շներին՝ տեղափոխելով կլինիկա: Մեր թղթակիցը խնդրի վերաբերյալ փորձեց մանրամասներ իմանալ «Դինգո Թիմ» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյանից: «Շներից մի քանիսն արդեն որդեգրվել են, իսկ մնացածի համար, որոնք կլինիկայում են, տերեր են փնտրում: Եղել են նաև ձագեր, որոնց այդ կինը վաճառել էր Զեյթունի կենդանիների շուկայում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ կենդանիների պաշտպանության վերաբերյալ չկա օրենք, սակայն քաղաքապետարանում գործում են Ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոններ, ըստ որի՝ իրենք կարող ենք իրականացնել ստուգումներ և տուգանել այն մարդկանց, ովքեր դրանց չեն հետևում: Հարցին, արդյոք պատասխանատվության կենթարկվի՞ այդ կինը, Օվսաննա Հովսեփյանը պատասխանեց. «Քանի որ կինն ինքնակամ է կենդանիներին հանձնել մեզ, ուստի, այդպիսով, նա կխուսափի տուգանքներից: Մենք ունենք տեսաձայնագրություն, թե ինչպես է նա առաջինը բացում դուռը և մեզ հանձնում շներին»: ՀԿ-ի նախագահի խոսքերով՝ այդ կինը նույնիսկ չուներ անձնագիր, փաստաթղթեր, որոնք կհավաստեին, որ կենդանիներն իրեն էին պատկանում և չի բացառվում, որ շները կարող էին նաև գողացված լինել: «Պայմաններն անտանելի էին, շները՝ սովահար վիճակում՝ լվաթափ ու ճիճվաթափ չեղած…կոշիկներս ամբողջովին կեղտոտվել էին, երբ ներս մտա»,- պատմում էր մեր զրուցակիցը: ՀԿ-ի նախագահը նշեց, որ նման դեպքեր էլի են եղել: Վերջերս Զովունիում է բացահայտվել նմանատիպ մի դեպք, երբ կինը կենդանիներին պահում էր նկուղում՝ վատ պայմաններում: «Քանի որ նա չգիտեր նրանց պահելու կանոնները և չէր բուծում շներին՝ երկուսին ստերջացրինք և հանձնեցինք իրեն, սակայն այս մյուս դեպքում՝ շներն այլևս չենք վերադարձնելու»,- ասաց ՀԿ-ի նախագահը: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
