ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է 12000 եվրո վճարել
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից տեղեկանում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 11-ին հրապարակել է «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 71306/11) վճիռը, որով արձանագրել է Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում: Սույն գործով դիմումատուները Թեղուտ գյուղում գտնվող 0.383 հեկտար վարելահողի համասեփականատերեր են եղել, որը հասարակության և պետության կարիքների համար օտարվել է հանքաարդյունաբերության կազմակերպումն իրականացնելու նպատակով: Եվրոպական դատարան ներկայացված գանգատով դիմումատուները պնդել են, որ օտարվող սեփականության դիմաց սահմանված փոխհատուցման գումարը շատ ցածր է եղել, և պտղատու ծառերից ստացված եկամուտը հաշվի չի առնվել: Ներպետական դատարանները դիմումատուների այս պնդումն անտեսել են և, որպես փոխհատուցման ենթակա գումար, հաստատել են միայն գույքի շուկայական արժեքի հիման վրա հաշվարկված գինը: Հաշվի չի առնվել նաև նրանց՝ ապրուստի միջոցներից զրկելու հետևանքով պատճառված իրական վնասը, ինչպես նաև այն հանգամանքը, թե արդյոք նրանք ի վիճակի էին այդ տարածքում նոր հողատարծք գնել: Նշվածի լույսի ներքո Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումն իրականացվել է Կոնվենցիայի երաշխիքների խախտմամբ: Դիմումատուները պահանջել են 22 190 եվրո որպես նյութական և 5 000 եվրո որպես ոչ նյութական վնասի, ինչպես նաև 2 000 եվրո՝ որպես ներպետական դատարաններում և Եվրոպական դատարանում գործի քննության ընթացքում կատարված ծախսերի և ծախքերի հատուցում: Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուներին վճարել 10 000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 2 000 եվրո կրած ծախսերի և ծախքերի դիմաց: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18