Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մարկոս Պիզելին հիվանդանոցում է

424
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 22:50
Մարկոս Պիզելին հիվանդանոցում է

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Հայաստան - ՆՀՀ Մակեդոնիա հանդիպումը։ Հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն անդրադարձավ Մարկոս Պիզելիի վիճակին․ «Հիվանդանոցում է: Հենց հիմա մեր բժիշկները հիվանդանոցում են։ Ես էլ այստեղից գնալու եմ հիվանդանոց: Դեռ հստակ բան չկա, բայց երևում է, որ ծանր է վնասվածքը: Աստված տա, որ շուտ ապաքինվի», - Գյուլբուդաղյանցի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ հանդիպման 12-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալուց հետո Մարկոս Պիզելին բախվեց մրցակցին, վնասվածք ստացավ և պատգարակով լքեց խաղադաշտը։