«Որդուս բերման են ենթարկել միրգ կտրող կենցաղային ծալովի դանակի համար». Պարույր Հայրիկյանը պարզաբանում է
Երեկ, ոստիկանության աշխատակիցները սառը զենք կրելու կասկածանքով, Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի որդուն։ Քիչ առաջ, Պ. Հայրիկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով. «Այսօր բազմաթիւ լրատուամիջոցներ հետաքրքրւում էին, թէ ինչու և ինչ առիթով են երեկ որդուս՝ Դաւիթ Հայրիկեանին հրաւիրել ոստիկանութիւն։ Բարեկամներիս տեղեկացնեմ, որ անհանգստանալու ոչինչ չկայ։ Նոյնիսկ ինձ զանգահարելը կամ յետոյ պատմելը Դաւիթն աւելորդ էր համարել։ Չէր ասել նաև որ իմ որդին է։ Ես կատարուածի մասին տեղեկացայ համացանցից և լրագրղներից, ապա խօսեցի իր հետ (Հիմա նրանք Վայոց Ձորի կողմերում վայելում են բնութիւնն ու պատմական յուշարձանների հմայքը)։ Տեղի ունեցածի մասին․ Ամենայն հաւանականութեամբ, որոշ ոստիկաններ չափից աւելի աչալուրջ են եղել կամ ուզեցել երևալ։ Որդիս կնոջ, մանկահասակ երեխաների (1 և 3 տարեկան) և բարեկամների հետ զբոսնելիս է եղել Հիւսիսային պողոտայում։ Հաւանաբար երեխաներին տրուող միրգը կտրելու համար օգտագործել է կենցաղային ծալովի դանակը։ Կարծում եմ, որ դանակ տեսնելով ոստիկանները իրենց պարտքն են համարել ստուգել այն։ Հիացած չեմ, որ իրենց թոյլ են տուել փոքրահասակ երեխաներից ու կնոջից բաժանել հայրիկին։ Կարող էին ուղղակի խորհուրդ տալ կենցաղային դանակը դնել կնոջ պայուսակի մէջ և վերջ։ Բայց և սարսափելի ոչինչ չեմ տեսնում այն բանում, որ գերզգուշաւորութիւն են հանդէս բերել։ Բացի այդ տղաս մօտիկից է ծանօթացել մեր իրականութեանը։ Լրագրողները հարցնում են՝ ես քաղաքական ենթատեքստ տեսնու՞մ եմ որդուս որոշ ժամանակ ոստիկանութիւնում պահելու մէջ։ Հստակ պատասխանում եմ՝ ոչ։ Այս օրերին մենք բնականաբար քննադատում ենք ՍՍ-ի՝ «նախորդ ռեժիմի» սահմանադրոթեան պայմաններում նոր ընտրութիւնների գնալու ցանկութիւնը, բայց դրա առիթով մեր և իմ դէմ որևէ սադրանք հաւանական չենք համարում»։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18