Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Միայն ե՞ս եմ կարծում, որ կադրային փոփոխությունների ցանկում առաջինը պետք է լինի Արտակ Զեյնալյանը». Դավիթ Գյուրջյան

511
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 23:35
«Միայն ե՞ս եմ կարծում, որ կադրային փոփոխությունների ցանկում առաջինը պետք է լինի Արտակ Զեյնալյանը». Դավիթ Գյուրջյան

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել, այն վերնագրելով՝ «Հաղորդում հանցագործությունների մասին».

«Իմ կարծիքով՝ «հակահեղափոխություն»-ը թաքնված է առաջին հերթին հենց ներկայիս կառավարությունում, դրա որոշ «հատվածներում»: Չեմ կարծում, որ այդ հասկացության տակ պետք է հասկանալ բացառապես որոշ քաղաքական ուժերի դավադրությունը: Դրա տակ պետք է հասկանալ նաև նոր կառավարության ձախողումները:
Եթե խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը չդիմի շատ լուրջ կադրային փոփոխությունների, հատկապես նախարարների մակարդակով, հեղափոխությունը մասնակի կարժեզրկվի:
Հ.Գ. միայն ե՞ս եմ կարծում, որ կադրային փոփոխությունների ցանկում առաջինը պետք է լինի պարոն Արտակ Զեյնալյանը»: