«Բացահայտեցինք անմարդկային պայմաններում ցեղական շներ պահող, բուծմամբ ու վաճառքով զբաղվող հերթական կնոջը». «Դինգո թիմ»
![]() Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ»-ը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում. «Բացահայտեցինք անմարդկային պայմաններում ցեղական շներ պահող, բուծմամբ ու վաճառքով զբաղվող հերթական կնոջը: Թե ինչ մենք տեսանք, երբ մտանք նրա տուն, անգամ ամենավատ երազի մեջ հնարավոր չէր պատկերացնել: Ձագերին վերցրցինք, տարանք կլինիկա, մշակեցինք, լողացրեցինք (բոլորին խուզելու, լողացնելու համար պահանջվեց ավելի քան 4 ժամ): Ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել @veVet Line Veterinary Clinic -ին՝ մեզ 4 ժամ դիմանալու, տարածքը տրամադրելու ու շատ-շատ աջակցելու համար: Մաքրվելուց հետո շները աշխուժացան, անգամ սկսեցին խաղալ: Նրանք արդեն մաքուր են, կուշտ ու գտնվում են մեզ մոտ: Բոլորի համար փնտրում ենք հոգատար տերեր: Կնվիրենք մարդկանց, ովքեր պատրաստ են վճարել ստերջացման համար: Ստերջացումը ՊԱՐՏԱԴԻՐ պայման է, որը չի քննարկվում: Հերթական անխիղճ բուծողը հանձնեց մեզ իր շներին: Հերթով գտնելու ենք ձեզ, շներին անմարդակային պայմաններում պահող ու ձագերի գործարան դարձրած անձիք: Կամաց-կամաց սկսեք հարմարվել այն մտքին, որ ձեր սև բիզնեսին կարճ կյանք է մնացել»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
