«Հրավիրում ենք ոստիկանապետի ուշադրությունը». «Դինգո թիմ»
![]() Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ»-ը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ երեկ առավոտյան ոստիկանը տան բակում կրակել է բակի շան վրա: Հրավիրում ենք այս հարցի վրա Ոստիկանապետի ուշադրությունը: Մինչ Հայաստանը փորձում է առաջ շարժվել դեպի քաղաքակրթություն, մարզերում դեռ վայրի ցեղի կարգավիճակ է: Այն էլ Դիլիջանում, որտեղ բացվել է Միջազգային դպրոցը և շատ այլ կարևոր միջազգային կառույցներ: Հիշեցնում ենք, որ աշխարհում և ո՛չ մի երկիր ԵՐԲԵՔ անտուն կենդանիների հարցը չի լուծել սպանդի միջոցով: Այնպես որ թող չհայտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն արդարացնել սպանդը՝ պատճառաբանելով, որ շներ կան փողոցում, որոնք իրենց խանգարում են: ՀԻՇԵ՛Ք, սպանդը ԵՐԲԵՔ չի վերացնելու անտուն կենդանիներին: Դրա համար կան ավելի փորձված, արդյունավետ ու մարդասիրական մեթոդներ: Բոյկոտեք ՁԵՐ բակերում հրազենի գործածումը: Եկեք չսպասենք, որ պատահաբար այդ կրակոցներից ցավալի դեպք լինի մարդու հետ, որ հասկանանք, որ ԲՆԱԿԵԼԻ ՎԱՅՐՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ զենք կիրառել: Մենք հաղորդում ենք ներկայացրել Ոստիկանություն, որպեսզի գործը ստանա ընթացք»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
