Այսօր Նիկիտա Սիմոնյանի 92-ամյակն է
![]() Այսօր ծննդյան 92-րդ տարեդարձն է նշում ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Արարատ»-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Նիկիտա (Մկրտիչ) Պողոսի Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ԽՍՀՄ-ի Հյուսիսկովկասյան շրջանի, Արմավիր քաղաքում։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ է (1954), Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970)։ Հիմա զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։ Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ հեղինակած 160 գնդակով։ 2011 թվականի մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պաևգևատրվել է Պատվո շքանշանով։ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
