Google+-ն ամբողջությամբ կդադարեցնի աշխատանքը
6252
Երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ., 11:45
![]() Google ինտերնետ-հսկան որոշել է հրաժարվել իր սեփական նախագծից: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում: Google+-ը կփակվի ցածր հայտնիության և հայտնաբերված խոցելիության պատճառով, որը կարող էր հանգեցնել օգտատերերի տվյալների մասշտաբային արտահոսքին: «Google+-ի մշակման ընթացքում հետազոտությունը ցույց է տվել զգալի դժվարությունների առկայություն: Հաշվի առնելով այդ դժվարությունները, ինչպես նաև օգտատերերի պասիվությունը, որոշում ենք կայացրել ամբողջովին փակել Google+-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Google-ի բլոգում ասվում է նաև հայտնաբերված խոցելիության մասին, որը թույլ է տվել կողմնակի հավելվածներին հասանելիություն ստանալ օգտատերերի գաղտնի տվյալներին: Նշվում է, որ Google+-ը կդադարեցնի աշխատանքը 2019թ. օգոստոսին: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
