Մարզերում բացահայտվել են ապօրինի գործունեության դեպքեր. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության մարզային 15-րդ (Վայոց ձորի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Ս-ն, 2018թ. ապրիլից առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իրականացրել է շինանյութի մանրածախ առևտուր: Պարզվել է, որ ապօրինի գործունեության ընթացքում ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 7 միլիոն 76 հազար դրամ: Ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է տուգանքի գանձում՝ ձեռնարկատիրական եկամտի 50%-ի չափով, որն այս դեպքում կազմում է 3 միլիոն 538 հազար դրամ: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է: Մեկ այլ դեպքով էլ ՊԵԿ ՕՀՎ մարզային 16-րդ (Տավուշի) բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցները «Դավիթ և Սյուզի» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում և առևտրի սրահում իրականացրել են հսկիչ գնում: Արդյունքում՝ ընկերության աշխատակիցները 50 վրացական լարիով կատարել են բենզինի վաճառք և լիցքավորել հսկիչ գնում իրականացնող աշխատակցի ավտոմեքենան, ինչպես նաև կատարել են 110 վրացական լարիի փոխանակում ՀՀ դրամի՝ խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները»։ |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36