Ադրբեջանցի ֆուտբոլիստը խնդրի առաջ է կանգնել՝ Փաշինյանի լուսանկարը հավանելու համար
![]() Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Ռենատ Դադաշովը հավանել է գերմանաբնակ հայ ռեփեր Լևոյի՝ ինստագրամյան էջում հրապարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Այդ փաստը մեծ խուճապ է առաջացրել ադրբեջանցի հանրության շրջանում, և ֆուտբոլիստն ստիպված է եղել ներողություն խնդրել։ «Միանգամից ասեմ, որ ես Լևոյի հետ նույն դպրոցում եմ սովորել, ով էլ հրապարակել է հայ քաղաքական գործչի լուսանկարը։ Ես նույնիսկ չգիտեի, թե ով է նա։ Ես չհասկացա, թե ինչպես եմ հավանել այդ լուսանկարը։ Մեզ մոտ միջազգային դպրոց էր, որտեղ գերմանացիներից բացի սովորում էին թուրքեր, ռուսներ, հայեր և այլ ազգի ներկայացուցիչներ։ Մենք ընդհանուր ընկերներ ունեինք։ Գերմանիայում մենք այլ կերպ ենք մեծացել, մեզ չեն բաժանել ազգային հատկանիշով։ Այդ լուսանկարը մայիսին է հրապարակվել, և ես այսօր եմ տեսել այդ հավանումը։ Պատահաբար է ստացվել, ես դա չպետք է անեի։ Ինձ լավ հայտնի է այդ կոնֆլիկտի պատմությունը և ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Ափսոսում եմ այդ հավանման համար։ Բոլորը գիտեն, որ ես այդպիսի մարդ չեմ։ Ես ադրբեջանցի եմ և հպարտ եմ դրա համար»,- նշել է նա։ ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54

