«Մենք շարունակում ենք չունենալ կենդանիների համար օրենքներ և մարդկային ապահով միջավայր». Կարինե Փանոսյան
![]() Այսօր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է: Օր, որը սահմանվել է պաշտպանելու բնության մյուս էակներին: «Ցավոք սրտի վերջին տարիներին մեր պայքարի արդյունքում որևէ բան չի փոխվել պետական մարմինների վերաբերմունքի ու գործունեության տեսանկյունից»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է բնապահպան Կարինե Փանոսյանը և ավելացնում, որ դեռևս չկան օրենքներ կենդանիներին դաժան վերաբերմունքից պաշտպանելու համար: Բնապահպանի փոխանցմամբ՝ արվում են որոշակի ծրագրեր՝ կամավորական ուժի միջոցով մարդկանց վերաբերմունքը փոխելու համար, սակայն սա դեռ բավարար չէ: «Մենք պետք է ունենանք պետական աջակցություն՝ կրթական ծրագրեր, սոցիալական նախաձեռնություններ, տեսանյութեր ու պոստերներ, հանրային միջոցառումներ: Տարբեր միջոցներով պետք է հասարակությանը պատրաստել: Դա մասշտաբային գործընթաց է»,- կարծիք հայտնեց բնապահպանը՝ նշելով, որ իրենց պայքարի արդյունքում կարողացել են փոխել հասարակության մտածելակերպն ու վերաբերմունքը: Ըստ Կարինե Փանոսյանի՝ այսօր մարդիկ անտարբեր չեն խնդիրների նկատմամբ, յուրաքանչյուր երկրորդ, երրորդ քաղաքացի արձագանքում է, երբ տեսնում է կենդանու նկատմաբ դաժան վերաբերմունք: «Իհարկե, առավելապես ակտիվ են քաղաքաբնակները, գյուղերում, այն էլ՝ ծայրամասերում, մի փոքր տխուր է վիճակը, չեմ խոսում շուն կռվացնելու հին ու զզվելի սովորության մասին, որն իրականացվում է հատուկ վայրերում՝ հասարակության աչքից հեռու»: Մեր զուցակցի խոսքով՝ Հայաստանում արդեն մի քանի տարի է ակտիվորեն իրականացվում է կենդանիների որդեգրումը: «Շատ լավ է, որ մարդիկ նախընտրում են անտուն շնիկին՝ բուծման ադյունքում վաճառվածից։ Շատ եմ ուրախանում, որ զարգացել է մեր հասարակությունը, և բարձրացել է մեր էկոգիտակցությունը»: Հավելենք, որ Կենդանիների համաշխարհային օրն ընդունվել է 1931 թվականին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում՝ բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համաժողովում: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
