Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականն արդեն Բուենոս Այրեսում է

231
Հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ., 12:45
Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականն արդեն Բուենոս Այրեսում է

Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականը մեկնել է Բուենոս Այրես, որտեղ հոկտեմբերի 6-ին կմեկնարկեն պատանեկան օլիմպիական ամառային երրորդ խաղերը:

Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները հանդես կգան 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոյիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոյիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: