Երևանի կենդանաբանական այգում արջը սատկել է ներտեսակային պայքարի արդյունքում
![]() Երևանի կենդանաբանական այգում սատկել է անդրկովկասյան գորշ արջ: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 3-ի առավոտյան: Արջը սատկել է ներտեսակային պայքարի արդյունքում: «Արջերի ներտեսակային պայքարները կարող են դրսևորվել թե՛ բնության մեջ, թե՛ որոշ դեպքերում անազատ պայմաններում՝ կախված վերջիններիս սոցիալական խմբում առկա հիերարխիկ կառուցվածքից, կենդանու ինքնապաշտպան վարքագծից, բազմացման սեզոնին ընդառաջ կամ պայմանավորված այլ կենսաբանական գործոններով: Թեպետ նման ներտեսակային պայքարներն ու վարքագծային դրսևորումները հատուկ են մեծ գիշատիչներին, սակայն տվյալ դեպքում այգում տարիներ շարունակ պահվող գորշ արջերը դրսևորել են անկանխատեսելի վարքագիծ՝ հարձակվելով շուրջ 6 ամիս հարևանությամբ ապրող մյուս էգ արջի վրա, որի հետևանքով գրանցվել է առավել թույլ տեսակի անկում՝ մահվան ելքով: Ելնելով կենդանու հարձակման արագությունից և անկանխատեսելիությունից հնարավոր չի եղել արագ արձագանքման միջոցով կանխարգելել պայքարի ելքը՝ ժամանակավոր քնեցնելով կամ զատելով կենդանիներին: Սա եզակի դեպք չէ Կենդանաբանական այգիներում պահվող գիշատիչների համար, և կենդանաբանական այգիների պատմության ընթացքում գրանցվել են մի շարք նմանատիպ դեպքեր»,- նշված է հայտարարության մեջ: Կենդանաբանական այգու տնօրինության կողմից կատարվում է փորձաքննություն դեպքի առնչությամբ: Այգում այս պահին ապրում են ընդհանուր թվով 17 անդրկովկասյան գորշ արջ: |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
