Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Շախմատային օլիմպիադա. կանանց հավաքականն ընթանում է 1-ին հորիզոնականում, տղամարդկանց հավաքականը՝ 4-րդ

295
Երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ., 02:45
Շախմատային օլիմպիադա. կանանց հավաքականն ընթանում է 1-ին հորիզոնականում, տղամարդկանց հավաքականը՝ 4-րդ

Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվում է շախմատային 43-րդ օլիմպիադան, որին Հայաստանը ներկայացնում են տղամարդկանց և կանանց հավաքականները։ Այսօր կայացած 7-րդ տուրում տղամարդիկ հաղթեցին Բելառուսի ընտրանուն, իսկ կանայք սենսացիոն հաղթանակ տոնեցին մրցաշարային աղյուսակի առաջատար ԱՄՆ-ի ընտրանուն։ Այս հաղթանակների շնորհիվ մեր հավաքականները բարելավեցին իրենց զբաղեցրած հորիզոնականները։

Տղամարդկանց հավաքականն այս պահին 4-րդն է՝ 12 միավորով։ Լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը՝

1․ Ադրբեջան՝ 13 միավոր

2․ Լեհաստան՝ 13 միավոր

3․ ԱՄՆ՝ 13 միավոր

4․ Հայաստան՝ 12 միավոր

5․ Հնդկաստան՝ 11 միավոր

Կանանց հավաքականը հիանալի է հանդես գալիս՝ այս տուրից հետո գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը՝

1․ Հայաստան՝ 13 միավոր

2․ Չինաստան՝ 12 միավոր

3․ Ուկրաինա՝ 12 միավոր

4․ Վրաստան՝ 12 միավոր

5․ Ռումինիա՝ 12 միավոր