Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ընթացիկ տարվա 5 ամիսներին անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը 1.5 անգամ գերազանցում է նախորդ 3 տարիների թվաքանակը». Արտակ Զեյնալյան

312
Կիրակի, 30 սեպտեմբերի, 2018 թ., 22:50
«Ընթացիկ տարվա 5 ամիսներին անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը 1.5 անգամ գերազանցում է նախորդ 3 տարիների թվաքանակը». Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու ուղղությամբ վերջին ամիսներին քրեակատարողական ծառայությունում մեկնարկած ծավալուն բարեփոխումների արդյունքներն առավել պատկերավոր ներկայացնելու նպատակով հարկ է արձանագրված արդյունքները թվային վերլուծությունների տեսքով համեմատել նախորդող 3 տարիներին արձանագրված արդյունքների հետ:

2018թ ընդամենը 5 ամիսների ընթացքում (մայիս-սեպտեմբեր) անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը (536) գրեթե 1,5 անգամ գերազանցում է նախորդող 3 տարիների ընթացքում (2015-2017թթ.) արձանագրված նվազեցման թվաքանակը՝ միասին վերցրած (344):
Միևնույն պատկերն է նաև պայմանական-վաղաժամկետ ազատման դեպքում. 2018թ-ի 5 ամիսների ընթացքում (մայիս - սեպտեմբեր) պայմանական-վաղաժամկետ ազատվել են 242 դատապարտյալներ, իսկ նախորդող 3 տարիներին (2015-2017թթ.) միասին վերցրած՝ 633»:

Նախարարը նաև կից ինֆոգրաֆիկան է ներկայացրել: