Տիգրան Բալայանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
![]() ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպմանը: «Պատրաստ ենք հանդիպման, և վարչապետը տարբեր առիթներով այդ մասին բարձրաձայնել է, որ պատրաստ է հանդիպել և Հայաստանի անունից բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ, պարզապես այդ հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ: Հանդիպումը պետք է լինի բովանդակային, և մենք ակնկալում ենք, որ այն կբերի կոնկրետ արդյունքներ»,- ասել է Բալայանը: Անդրադառնալով ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու հնարավորությանը, Բալայանը նշել է. «Այս պահի դրությամբ հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը չի համապատասխանում այդ կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով սահմանված չափանիշներին, հետևաբար, նման քննարկում ստորին և բարձր մակարդակներով չի եղել»: |
«Ռուսական մամուլի վերջին հրապարակումներին պատշաճ ուշադրություն չդարձրեցինք». Սուրեն Սարգսյան
3316:20ԵԱՀԿ նախագահը մարտին կայցելի Երևան և Բաքու՝ քննարկելու ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցեր
5215:50«Օրակարգում սահմանադրական փոփոխություններ անելու հարց կա». Արարատ Միրզոյան
3515:20«Հայաստանի համար վատ տարբերակ չի լինի, եթե Բայդենը մասնակցի և հաղթի». Հակոբ Բադալյան
3914:40«Հուսով եմ, որ նա 18,5 մլն դոլար նվիրելով չի ազատվի պատասխանատվությունից». Էդմոն Մարուքյան
9014:35«Սեթոն ճիշտ կանի հետևի ավագ գործընկերոջ վարքին». Արիս Վաղարշակյան
5114:20