«Համոզիչ հաղթանակ». միջազգային լրատվամիջոցները՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները հայտնվել են միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դաշինքը հաղթեց Երևանի ավագանու ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,06%-ը»,- գրում է РИА Новости գործակալությունը: Գործակալությունը հիշեցնում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքեց պաշտոնը հուլիսի 9-ին՝ իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներից հետո: «Նախկին քաղաքապետին մեղադրում էին ոչ արդյունավետ կառավարման համար: Բացի այդ, համացանցում հայտնվեցին նրա խոշոր կարողության մասին տեսագրությունները»,- հավելում է ռուսական լրատվամիջոցը: Ռուսական մեկ այլ՝ Коммерсант պարբերականը, գրում է, որ «ՀՀ վարչապետի կողմից աջակցվող թեկնածուի՝ հումորիստ Հայկ Մարությանի հաղթանակն ակնհայտ էր գրեթե սկզբից»: «Այս ընտրությունները կարևոր քաղաքական նշանակություն ունեն ժողովրդի, ՀՀ քաղաքացու համար, քանի որ այդ ընտրություններով նրանք հաստատում ենք այն հաղթանակը, որը տոնեցին Հանրապետության հրապարակում»,- նշում է պարբերականը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքը: Кавказский узел-ը ներկայացնում է ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների նախնական տվյալները: «Համոզիչ հաղթանակ տարավ «Իմ քայլը» դաշինքը՝ դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանի գլխավորությամբ»,- իր հերթին, գրում է Deutsche Welle-ն՝ ընդգծելով, որ ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել: «Այժմ սպասվում են խորհրդարանական ընտրություններ»,- հավելում է պարբերականը: «Հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները: Դիտորդներն այդ ընտրությունները քննություն համարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Փաշինյանը, ով ճանաչված է հակակոռուպցիոն և տնտեսական բարեփոխումների իր դիրքորոշմամբ, դեռևս պայքարում է նախկինում իշխող՝ Հանրապետական կուսակցության դեմ: Ընտրություններից առաջ նա քաղաքացիներին կոչ արեց քվեարկել իր դաշնակիցների համար»,- ասվում է Երևանի ավագանու ընտրությունների մասին պատմող Al Jazeera-ի հոդվածում: Հոդվածում ասվում է նաև, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը չէր մասնակցում ընտրություններին: |
««Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի է ուրվագծվում Արևմուտքի շահը»․ Վահե Դավթյան
115Երեկ, 16:54«Քոչարյանի 2 տարվա ասուլիսից կտոր են տարածում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
129Երեկ, 16:18«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով
115Երեկ, 12:06«Իշխանությունը կեղտոտ քարոզչական հնարքներ է կիրառում». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
138Երեկ, 01:00«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
12804.05.2024, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
44004.05.2024, 19:30