«Այսօր դիմելու ենք Վարչական դատարան». Նաիրա Զոհրաբյան
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քվեարկեց թիվ 4/35 ընտրական տեղամասում։ «Երեկ տեղի ունեցավ ԸՕ կոպտագույն խախտում: Հրավիրվեց ասուլիս Դանիել Իոաննիսյանի կողմից: Այսօր դիմելու ենք Վարչական դատարան՝ նրա գործողությունները վիճարկելու համար, հետամուտ ենք լինելու, որ բոլորն օրենքի առաջ լինեն պատասխանատու»: Խոսելով ԲՀԿ Աջափնյակի շտաբում երեկվա խուզարկության մասին՝ Զոհրաբյանն ասաց. «Չկա ու չի լինելու ընտրակաշառք: Սիրելի, հարգելի, ՀՀ հպարտ ոստիկանապետ, կամ ներկայացնում եք կոնկրետ մեկ փաստ, կամ խնդրելու, հորդորելու եմ Ձեզ՝ քրեական պատասխանտվության ենթարկել սուտ մատնության հոդվածով բոլոր անձանց, իսկ ես վստահ եմ՝ որ կեղծ ահազանգ չի եղել. պարզապես երկու խնդիր է դրված եղել, մեզ համար պարզ է՝ ինչ խնդիր են փորձել լուծել: Ես եղել եմ բազմաթիվ բաժանմունքներում, շարքային ոստիկաններն ասում էին՝ հասկանում ենք տիկին Զոհրաբյան, որ տակը ոչինչ չկա, բայց մեզ ասում են՝ ահազանգ կա ու մենք պարտավոր ենք արձագանքել»,- նշեց թեկնածուն: |
««Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի է ուրվագծվում Արևմուտքի շահը»․ Վահե Դավթյան
115Երեկ, 16:54«Քոչարյանի 2 տարվա ասուլիսից կտոր են տարածում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
129Երեկ, 16:18«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով
115Երեկ, 12:06«Իշխանությունը կեղտոտ քարոզչական հնարքներ է կիրառում». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
138Երեկ, 01:00«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
12804.05.2024, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
44004.05.2024, 19:30