Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն - Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

302
Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 17:00
ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն - Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

Նոյեմբերի 9-ից 28-ը Լոնդոնում տեղի կունենա աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը: Մրցախաղում աշխարհի չեմպիոն Կարլսենը կփորձի պահպանել իր տիտղոսը: Մրցախաղում նրա մրցակիցն է լինելու Ֆաբիանո Կարուանան: Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին:
Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ - Գելֆանդ և 2013 թվականի Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում: