Մեկնարկել է գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը. (լրացված)
Աժ-ում մեկնարկել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Ուղիղ միացմանը կարող եք հետևել այստեղ: Հանձնաժողովի կազմում են ՀՀԿ-ից՝ Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Կորյուն Նահապետյանը, Ռուստամ Մախմուդյանը, «Ծառուկյան» դաշինքից՝ Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, «Ելք» դաշինքից՝ Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, ՀՅԴ-ից՝ Սպարտակ Սեյրանյանը։ Հաջորդ նիստին կընտրեն հանձնաժողովի նախագահին ու փոխնախագահին։ Գևորգ Կոստանյանն առաջարկեց, որ հանձնաժողովի անդամները մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություններ ներկայացնեն, թե աշխատանքային ի՞նչ մեխանիզմով են աշխատելու, պատկան մարմիններից ո՞ւմ են հրավիրելու։ Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա մյուս չորեքշաբթի։ |
««Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի է ուրվագծվում Արևմուտքի շահը»․ Վահե Դավթյան
115Երեկ, 16:54«Քոչարյանի 2 տարվա ասուլիսից կտոր են տարածում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
129Երեկ, 16:18«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով
115Երեկ, 12:06«Իշխանությունը կեղտոտ քարոզչական հնարքներ է կիրառում». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
138Երեկ, 01:00«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
12804.05.2024, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
44004.05.2024, 19:30