Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Խաղը մեր սցենարով չընթացավ, բայց անչափ ուրախ եմ, որ հաղթեցինք». Վարդան Մինասյան

497
Հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2018 թ., 22:50
«Խաղը մեր սցենարով չընթացավ, բայց անչափ ուրախ եմ, որ հաղթեցինք». Վարդան Մինասյան

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խմբային փուլի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը։ Հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն, ամփոփելով մեր թիմի խաղը, նշեց․ «Երկու պատճառով մեր սցենարով չընթացավ խաղը՝ վնասվածքի և պատասխան գոլի: Այն պահանջը, որ ունեինք թիմից, մասնակի տեսանք՝ դրվագներով և վերջնամասում: Բայց ես այսպիսին չեմ տեսնում հավաքականի խաղը։ Ապագայում բարդ կլինի, եթե այսպես շարունակենք: Մենք չիրացրեցինք մեր պահերը, և արդյունքում վերջնամասը լարված ստացվեց: Մենք պատրաստվել էինք, որ նրանք խաղալու են 5:3։2 մարտավարությամբ, և թիմը շատ նման է Անդորրայի ընրանու ոճին, սակայն այսօր անակնկալ մատուցեցին: Անչափ ուրախ եմ, որ հաղթեցինք, սխալներն էլ կուղղենք», - Մինասյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով Մակեդոնիայի դեմ հանդիպման մասին՝ Մինասյանը նշեց. «Մենք արդեն սկսել ենք պատրաստվել այդ հանդիպմանը։ Այս ասուլիսին զուգահեռ մեր հանդերձարանում բժիշկները, սննդի մասնագետները արդեն սկսել են իրենց աշխատանքը։ Նաև ցանկանում եմ նշել, որ հաջորդ խաղին կտեսնեք փոփոխություններ մեկնարկային կազմում։ Մենք այս խաղից առաջ արդեն ուսումնասիրել ենք Մակեդոնիայի թիմին։ Գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Նույնիսկ որոշել էինք արդեն, թե ինչ կազմով ենք խաղալու նրանց դեմ։ Ֆուտբոլիստների ներկայիս վիճակը և վնասվածքները հաշվի առնելով կընտրենք և դաշտ դուրս կբերենք լավագույն կազմը»: