Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Հայաստանի հավաքականը մեզ համար լուրջ մրցակից է». Ռենե Պաուրիչ

349
Չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ., 19:45
«Հայաստանի հավաքականը մեզ համար լուրջ մրցակից է». Ռենե Պաուրիչ

Սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Ազգերի լիգայի Հայաստան - Լիխտենշտեյն ընտրական հանդիպմանն ընդառաջ Լիխտենշտեյնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․ «Ամեն երկիր մեկնելիս, բնականաբար, հաղթանակի ակնկալիքով ենք մեկնում։ Իհարկե այս անգամ մրցակցի դաշտում ենք խաղում, հեշտ գործ չի լինի։ Արդյունքի վերաբերյալ մեկնաբանություն չեմ տալիս։ Մանրամասն վերլուծել ենք Հայաստանի հավաքականի խաղը։ Ձեր հավաքականն ունի շատ լավ հարձակվողական գիծ՝ բացի Մխիթարյանից վտանգավոր է մաև Իվան Յագանը։ Հայաստանի հավաքականը մեզ համար լուրջ մրցակից է։ Մեզ համար մրցաշարի շատ բարդ մեկնարկ է բաժին հասել։ Մենք հիմնականում փորձելու ենք պաշտպանվել՝ պաշտպանությունից նախահարձակման անցնելով»,- Պաուրիչի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։