Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հովհաննես Համբարձումյանը կմիանա Հայաստանի հավաքականին

261
Կիրակի, 02 սեպտեմբերի, 2018 թ., 23:25
Հովհաննես Համբարձումյանը կմիանա Հայաստանի հավաքականին

Հայաստանի ազգային հավաքականի կազմում տեղի է ունեցել հերթական փոփոխությունը, տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը։ Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատի ակումբը՝ «Բոյակա Չիկո»-ն, տեղեկացրել է ՀՖՖ-ին, որ ֆուտբոլիստը չի կարողանալու ժամանել Հայաստան՝ վնասվածքի պատճառով: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը թիմ է հրավիրել նաև Կիպրոսը ներկայացնող «Էնոսիս Պարալիմնի» ակումբի պաշտպան Հովհաննես Համբարձումյանին, ով այսօր անցկացնելու է առաջին խաղն իր նոր թիմի կազմում: