Կրակոցներ Էջմիածնի քաղաքապետարանի մոտ. վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով
Արմավիրի մարզում, օգոստոսի 31-ին, ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատի քաղաքապետարանի մոտ կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող նախկին կինոյի շենքի դիմաց անհայտ անձնանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբեվել են դեռեւս չպարզված զենքից արձակված 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, ռետինե մահակներ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Երեւանի բնակիչ 43-ամյա Ռոլանդ Ա.-ին, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է իրավապահներին։ |
«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
3708:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
121Երեկ, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
244Երեկ, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
104Երեկ, 10:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
15504.05.2024, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
12604.05.2024, 10:30