Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանուն

553
Երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ., 15:40
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանուն

Օգոստոսի 28-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Չեռնոգորիայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը պարտվեց 1:4 հաշվով: Չեռնոգորիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Դեյան Պերովիչը (22), Ալդին Դրնդարը, (42) Անդրիյա Կոլունջիչը (46) և Լազար Բալտիչը (63): Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Ռոման Միքայելյանը: Հիշեցնենք, որ երկրորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին, ժամը 18:00-ին: