«ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի սպասումներ են առաջացրել Արևմուտքում և տագնապներ հարուցել Ռուսաստանում». Արման Մելիքյան
Քաղաքագետ, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի սպասումներ են առաջացրել Արևմուտքում և տագնապներ հարուցել Ռուսաստանում: Իմ դիտարկմամբ ԱՄՆ-ում ու ԵՄ-ում սպասում են ՀՀ նոր իշխանությունների այնպիսի քայլերի, որոնք առավել պարզորոշ կերպով ցույց կտան, որ պաշտոնական Երևանը ձգտում է հնարավորինս ազատվել ռուսական վերահսկողությունից, իսկ Մոսկվայում էլ սկսել են խոսել այն մասին, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վտանգված է: Մեր գործընկերների սպասելիքներին ու տագնապներին պետք է հարգանքով վերաբերվենք, բայց նաև հասկացնենք նրանց, որ հայաստանյան իշխանափոխության իրական նպատակը մեր երկրի ինքնիշխանության մակարդակի էական ավելացումն է, որը պետք է տեղի ունենա ոչ ի վնաս մեր գործընկերային հարաբերությունների, անկախ այն բանից, թե խոսքը վերաբերում է ՌԴ-ին, թե ԵՄ-ին»: |
«Գրառում է անում մի մարդ, ով նպատակադրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները». Տ. Հայրապետյան
5817:24«Եթե Հայաստանը պետական սահման չունի, դուք ո՞ր պետության պաշտոնյա եք». Հակոբ Բադալյան
6017:18«Երկար ժամանակ է՝ մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս». Տիգրան Աբրահամյան
6217:00«ՌԴ նախագահի ելույթի ամենակարևոր դրվագը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9916:00«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը»․ Զախարովա
11114:40Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)
11714:30