«Վարչապետ Փաշինյանի ելույթի իրավական հատվածը որոշակի մտորումների տեղիք է տալիս». Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Փաշինյանի երեկվա ելույթի իրավական հատվածը որոշակի մտորումների տեղիք է տալիս: Բացի այդ, մեկ անգամ ևս պնդում եմ, որ դատաիրավական համակարգում անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ՝ սկսած սահմանադրական դատարանից, բարձրագույն դատական խորհրդից, գլխավոր դատախազությունից և մնացած մյուս համակարգերից անխտիր... Որքան էլ որ արդարացված է Ազգային ժողովն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հասարակական պահանջը, այդուհանդերձ, իմ կարծիքով, ամենաճիշտ գաղափարը չէ փոփոխություն կատարել սահմանադրության մեջ՝ գոյություն ունեցող խնդիրը շրջանցելու համար: Ավելին, այն կարող է շատ վատ նախադեպ դառնալ: Այս պայմաններում չեմ կասկածում, որ իրականացվող ներկայիս գործընթացներն ինքնըստինքյան բերելու են նրան, որ խորհրդարանն այսպես թե այնպես չի ընտրելու այլ վարչապետ, հետևաբար՝ Ազգային ժողովն էլ արձակվելու է իրավունքի ուժով: Այսպիսի ճնշումները կարող են պայթունավտանգ իրավիճակ ստեղծել երկրում, ուստի, իմ կարծիքով, միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար որևէ կարիք չկա փոփոխել սահմանադրությունը, առավել ևս, երբ այն իրականացնելու համար գործող ընթացակարգը հնարավոր է ապահովել առանց քաղաքական կատակլիզմի: Ինչ վերաբերում է անցումային արդարադատության իրականացմանը, ապա կարծում եմ, որ այդ ինստիտուտը գործարկելու համար նախևառաջ պետք է պատասխանել հետևյալ հարցերին՝ Հարցերն իսկապես շատ են և բոլորս յուրովի ունենք մեր մտահոգությունները: Աղբյուրը` Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջ |
«Գրառում է անում մի մարդ, ով նպատակադրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները». Տ. Հայրապետյան
5817:24«Եթե Հայաստանը պետական սահման չունի, դուք ո՞ր պետության պաշտոնյա եք». Հակոբ Բադալյան
6017:18«Երկար ժամանակ է՝ մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս». Տիգրան Աբրահամյան
6217:00«ՌԴ նախագահի ելույթի ամենակարևոր դրվագը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9916:00«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը»․ Զախարովա
11114:40Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)
11714:30