«Երիտասարդ ըմբիշներն ի վիճակի են աշխարհի առաջնությունից մեդալներ բերել». Արայիկ Բաղդադյան
462
Երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ., 14:05
![]() Հռոմում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը հունահռոմեական և ազատ ոճի Հայաստանը ներկայացնող ըմբիշներն ընդհանուր առմամաբ նվաճել են 4 ոսկե և 6 բրոնզե մեդալ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ՀԸՖ-ի հետ զրույցում, ամփոփել է մեր հավաքականի մասնակցությունը ստուգատեսին։ «Անկեղծ ասած մեր ըմբշամարտի պատմության մեջ այսպիսի հաջողություն չեմ հիշում։ Այս հաջողությունը առաջին հերթին մարզիկներինն է, հետո անձնական մարզիչներինը, հավաքականի մարզիչներինը։ Տղաները շատ լավ գոտեմարտեր անցկացրին։ Հասուն գոտեմարտեր էին։ Մեր մեդալակիրներից բոլորն ի վիճակի են աշխարհի առաջնությունից մեդալներ բերել, գույնը ասել չեմ կարող, բայց բոլորն էլ շատ լավ որակներ ունեն։ Շնորհավորում եմ բոլորիս այս հաջողության համար»։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
