Հնարքը կրկնել խորհուրդ չի տրվում. գիտնականի պատասխանը Սևանի ջուրը մտած պաշտոնյաներին
![]() Սևանա լճում չի կարելի լողալ, չի կարելի դրա ջուրը խմել։ Արձագանքելով «Սևան» ազգային պարկի տնօրենի, առողջապահության նախարարի և Գեղարքունիքի մարզպետի սևանյան PR քայլերին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԳԱԱ-ին առընթեր Սևանի հարցերով փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։ «Այդ ջրիմուռների բջիջները թունավոր են»,– ասել է տեխնիկական գիտությունների թեկնածու մասնագետը։ Նա նշեց, որ վերջին անգամ Սևանը ծաղկել է 2006թ–ին, բայց ոչ այն չափով, ինչ այս տարի։ Պատճառն, ըստ նրա, միայն բարձր ջերմաստիճանը չէ։ Սևանի ափամերձ հատվածներում, Յուրի Ջավադյանի տեղեկություններով 2400 հանգստի ու սննդի կետ կա, որոնք իրենց լվացքի և լվացված ամանեղենի ջրերը լցնում են լիճը։ Օճառի և մաքրող հեղուկների մեջ մեծ քանակությամբ ֆոսֆոր կա, որն էլ հանգեցնում է լճում ֆոսֆորի բարձր բաղադրությանն ու բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ լճի ծաղկմանը։ «Պրոցեսն արդեն սկսում է հետ գնալ։ Ջրիմուռները կմեռնեն, բայց դրանք կմնան ջրի հատակին։ Ձկները կուտեն, ձկներին դրանից ոչինչ չի լինի, բայց ձուկ ուտողներին վտանգ կսպառնա»,– ասել է Ջավադյանը՝ ընդգծելով, որ կարևոր խնդիր է Սևանը ոչ թե ջրիմուռներից, այլ աղտոտումից փրկելը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
