«Մեզ չլսեցին և դա մեծ հարված եղավ Սևանի համար». բնապահպան Կարինե Դանիելյանն ահազանգում է
![]() Սևանա լճի մամռակալման վտանգի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեցին բնապահպանները: ՀՀ տրածքի ամենամեծ լիճը 1964 թվականից պարբերաբար մամռակալել է, ինչը փաստում է, որ լճում սկսվել են ճահճացման գործընթացներ, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: «Լճում մամռակալման դեպքեր եղել են, բայց ես ոչ մի անգամ Սևանն այս վիճակում չեմ տեսել: Պետք է հասկանալ, որ դա միայն էկոլոգիական խնդիր չէ: Այդ պարագայում մենք չենք կարողանա լիճն օգտագործել նույնիսկ այլ նպատակների համար: Երբ 2012 թվականին Սևանա լճի մակարդակն իջեցվում էր, մենք ահազանգել ենք՝ հայտնելով, որ վտանգների մասին: Մեզ չլսեցին և դա մեծ հարված եղավ Սևանի համար: Հիմա լճի միակ փրկությունը ջրի մակարդակի անհապաղ բարձրացումն է: Լուրերը, որոնք շրջանառվում են 6 մետրի մասին, գալիս են խորհրդային տարիներից: Դա նվազագույն շեմն է, որպեսզի լճում չդադարեցվեն ինքնամաքրման գործընթացները»,- ընդգծեց բնապահպանը: Կարինե Դանիելյանի խոսքով՝ լիճը վերականգնելու համար հարկավոր է մաքրման կայաններ կառուցել և ոչ միայն: «Մենք պետք է Սևան թափվող գետերի ջրի մաքրությանը ուշադրություն դարձնենք: Այն ջրերը, որոնք բերում ենք, օգուտի փոխարեն վնաս են տալիս: Առաջանում են բիոգեն նյութեր, որոնք նպաստում են ջրիմուռների բազմացմանը: Բացի այս, ջրի մակարդակի անընդհատ բարձրացում-իջեցումը նույնպես խանգարում է լճի մաքրման գործընթացին: Այս օրերին օդի բարձր ջերմաստիճանը ևս նպաստեց առկա խնդիրների սրմանը: Դեռ լավ է, որ ձկնաշխարհը չի վնասվել: Մամռակալման գործընթացները տեղի են ունենում ափամերձ շրջաններում և այն վայրերում, որտեղ ջուրը չի շարժվում: Իսկ ձկները կարողացել են խույս տալ: Բացի այդ, հիդրոէկոլոգիայի կենտրոնից հայտնում են, որ կարծես թե ջրիմուռները սկսել են վերանալ: 10-ը օրից, երևի, բարենպաստ վիճակ կունենանք»,- ասաց բանախոսը: |

«Տասնամյակներով ձևավորված կենդանի օրգանիզմի արմատային գոտում՝ շինարարություն». Քրիստինա Վարդանյան
13119.08.2026, 17:30
Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել. «Հրապարակ»
12218.08.2026, 09:12
«Մենք չէինք հատում․ մենք բուժում էինք»․ Քրիստինա Վարդանյան
13817.08.2026, 12:54
Հանգստացողներն ապականել են Արագածի Քարի լճի տարածքը (տեսանյութ)
18116.08.2026, 23:30
«Կովկասում սառցադաշտերը կրճատվում են». Լևոն Ազիզյան
20016.08.2026, 14:18
«Տայգան «անցնում է գետնի տակ»՝ ստորգետնյա սառույցների հալման հետևանքով»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
20015.08.2026, 22:36
